|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամը և Կրթություն հանուն ժողվրդավարության հիմնադրամը հայտարարում են հերթական` 2016-2017 ուսումնական տարվա Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակի բաց մրցույթը Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար:
Ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ առաջնորդներ, որոնք շահագրգռված են իրենց երկրներում և տարածաշրջանում հաստատել ժողովրդավարություն, ինչպես նաև զարգացնել տնտեսությունը, լուծել քաղաքացիական հասարակության հիմնախնդիրները:
Ծրագիրը ներառում է ուսուցում` լեհական բուհերում (2 կիսամյակ) և աշխատանքային ստաժ` պետական կամ մասնավոր հիմնարկություններում (2-4 շաբաթ):
Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է 2016 թվականի մարտի 1-ը:
Ծրագրի մասին ամբողջական տվյալները՝ www.kirkland.edu.pl կայք էջում: