կարևոր
2116 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-09 19:06
Հասարակություն

Կոֆեի բաժակ նայելով չէ․ Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ականի հեղինակած նախագծի մասին

«Երբ որ ասում ենք 9 ամսվա հատուցում, այդ 9 ամիսը պետք չէ առաջարկներով դարձնել 8 ամիս կամ 12, դա կոֆեի բաժակ նայելով չէ։ Այստեղ հստակ է դրված՝  մարդուն անօրինական գործատուն աշխատանքից ազատել է։ Հետո գնացել, վերականգնվել է։

Երկրորդ՝ ասում եք գտել է ախատանք։ Է հա, գտել է, դուք ապախթանո՞ւմ եք աշխատանքը։

Բա ասում էիք խթանում ենք աշխատանքը։ Գնացել է, գտել է աշխատանք, մասնագիտական աշխատանքի տեղը բանվորական աշխատանք է անում, հիմա ասում եք՝ կհատուցենք այն պակասը, որն ինքը ստանում է։ Խնդիրը միայն աշխատավարձի մեջ չէ։ Գործատուն անօրինական աշխատանքից ազատել է, պարտավոր է այդ ժամանակահտավածի համար նրա կորցրած եկամուտը վերականգնել։ Աշխարհում պրակտիկան այդպես է։ Զեկուցողը ոչ մի երկրի փորձ չբերեց։ Ինչո՞ւ։ Որովհետև չկա նման փորձ»․-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
 

Նշենք, որ Գործադիրը փոփոխություն և լրացում  է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Փոփոխությունը 265 հոդվածի մասով է, վերաբերում է հարկադիր պարապուրդին: Հարկադիր պարապուրդի հասկացությունը տրված չէ Աշխատանքային օրենսգրքով: Ներկա կարգավորումներով անձը մի վայրից աշխատանքից ազատվում է և վաղուց աշխատում է այլ վայրում, բայց քանի դեռ վիճարկվում է առաջին աշխատավայրից ազատման հիմքերի օրինականության հարցը և մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, այդ հարկադիր պարապուրդը շարունակում է հաշվարկվել:
 

Մանրամասն՝ տեսանյութում։