Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 17-ին` առավոտյան 5-ի սահմաններում, դանակահարություն է տեղի ունեցել երևանյան «Լոնդոն» բարում: Դանակահարվել են ակումբի աշխատակիցներ Շանթ Քոչյանը և Րաֆֆի Բարդաքչյանը (լուսանկարում):
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախաքննություն է ընթանում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Yerkir.am-ի տեղեկություններով` դանակահարված երիտասարդներն ակումբի աշխատակիցներ են` սիրիահայեր:
Մեր աղբյուրի համաձայն` դեպքի օրը 5 երիտասարդներ ոգելիչ խմիչքի ազդեցության տակ վիճաբանություն են սկսել ակումբի տիրոջ հետ և փորձել դանակահարել նրան, ինչը փորձել են կանխել ակումբի սիրիահայ աշխատակիցները: Արդյունքում վնասվել է Շանթի ձեռքը, իսկ Րաֆֆի Բարդաքչյանը մեջքից դանակի հարված է ստացել:
Այս պահին երկուսն էլ գտնվում են Առաջին համալսարանական հիվանդանոցում: Րաֆֆի Բարդաքչյանին երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ:
Մեր տեղեկություններով` հանցագործությունը կատարած երիտասարդները դեռևս չեն հայտնաբերվել: