|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բողոքի ցույցերը սկսվելուն պես Ադանայում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կլինի այցելության համար, հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը։
«Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մեծ ցույցեր են սպասվում՝ կապված Իսրայելի և Գազայի հատվածի իրադարձությունների հետ։ Ցանկացած հավաք կարող է վերածվել բռնության։ Ծրագրված հանդիպումներ ունեցող ԱՄՆ քաղաքացիներին կսպասարի Անկարայում ԱՄՆ դեսպանությունը, եթե չհայտարարվի դրա փակման մասին», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ինջիրլիք ամերիկյան ռազմական ավիաբազան գտնվում է Ադանայում։
Հիշեցնենք, որ գիշերը Թուրքիայի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ։
Ադանայում ցուցարարները քարեր և մոլոտովի կոկտեյլներ են նետել ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա։