|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Չորեքշաբթի երեկոյան Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին հայտնել է Al-Hadas հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրներ:
Պարզաբանվում է, որ հարձակման է ենթարկվել «Վիկտորիա» ռազմական ճամբարը, որտեղ գտնվում են ամերիկացի զինվորականները: Զոհերի ու ավերածությունների մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ոչինչ չի հաղորդվել:
Առնվազն երեք հրթիռ էլ ընկել է Բաղդադից հյուսիս գտնվող՝ Իրաքի ռազմաօդային ուժերի Բալադ բազայի վրա: Այստեղ տեղակայված են օտարերկրյա մասնագետներ, որոնք սպասարկում են իրաքյան F-16 կործանիչները, ինչպես նաև ԱՄՆ մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցներ: Զոհերի մասին տեղեկություն չկա։