Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
"Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները մոմի լույսով ենք փնտրելու". իր հոդվածում գրել է վերլուծաբան, նախկին դեսպան Մեհմեդ Ալի Բիրանդըª անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձեւերից ազատվելու խնդրին£ Նրա կարծիքով, այդ մնայուն սպառնալիքից ազատվելու միակ ուղին արձանագրությունների վավերացումն է£ Թուրք վերլուծաբանը շեշտել է, թե հաջորդ տարի հայկական նոր նախագիծ կհայտնվի Կոնգրեսում£
"Եթե հաջորդ տարվանն էլ չանցնի, մյուս տարի նորը կհայտնվի եւ այսպես շարունակ£ Մինչ 2015-ը` Ցեղասպանության 100-ամյակը, այդ ճնշումը շարունակվելու է£ Եթե մենք մեզ չխաբենք ու անկեղծ լինենք, ապա պետք է ընդունենք, որ Անկարան չկարողացավ կյանքի կոչել արձանագրությունները£ Թուրքիայի արտգործնախարարությունը ադրբեջանցիներին չի կարողացել լավ բացատրել, կամ էլ ադրբեջանցի մեր եղբայրները լուրջ չեն ընդունել£ Թուրքիան չկարողացավ կոտրել Ալիեւին եւ խոնարհվեց Բաքվի առաջ£ Այժմ Անկարան հազար անգամ փոշմանել է£ Մինչեւ չկարողանանք արձանագրությունները վերակենդանացնել, հայկական բանաձեւերից անհնար է ազատվել",- ընդծել է Բիրանդը£