|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սիրիայում ԱՄՆ ռազմական բազան ենթարկվել է հրթիռակոծության. հունիսի 28-ին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Դեյր էր Զոր նահանգում՝ նավթահանքավայրի տարածքում: Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան:
Ըստ սիրիական SANA լրատվական գործակալության՝ հունիսի 28-ի գիշերը ԱՄՆ-ն օդային հարձակում է իրականացվել սիրիա-իրաքյան սահմանին՝ Ալ Բուկամալ շրջանում: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստանձնել է ավիահարվածների պատասխանատվությունը՝ պարզաբանելով, որ դրանց թիրախում են եղել «Իրանիաջակցությունը վայելող զինված խմբավորումները Իրաքում և Սիրիայում»: Պենտագոնը բացատրել է, որ դա պատասխանն է այդ խմբավորումների կողմից Իրաքում ԱՄՆ անձնակազմի և օբյեկտների դեմ անօդաչու թռչող սարքերից հարձակումների: