|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնող Չենդու քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը պաշտոնապես փակ է. այս մասին է ասվում Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հուլիսի 27-ին՝ ժամը 10։00-ին, Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը փակվել է՝ չինական կողմի պահանջի համաձայն», ու հավելվում՝ դիվանագիտական հաստատությունը բացվել էր 1985 թվականին։
Հիշեցնենք՝ չինական կողմը նման քայլի է դիմել՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների։ ԱՄՆ-ը Չինաստանից պահանջել էր փակել Հյուսթոն քաղաքում տեղակայված չինական գլխավոր հյուպատոսությունը՝ ամերիկացիների մտավոր սեփականության ու անձնական տվյալների պաշտպանության նպատակով։
Դեպքի մասին պատմող ARIRANG NEWS-ի ռեպորտաժը՝ ստորև.