Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ստամբուլի քաղաքապետարանի աջակցությամբ վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել «Քամփ Արմեն»-ում, մանկատուն, որտեղ մեծացել է նաև 2007 թ․ սպանված «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ Գեդիքփաշայի Հայ բողոքական եկեղեցու հովիվ Գրիգոր Աղաբալօղլուն հայտնել է, որ մանկատան սաներն անհամբերությամբ են սպասում «Քամփ Արմեն»-ում վերանորոգման աշխատանքների ավարտին։ Նա վերանորոգման գործում օգնության համար շնորհակալություն է հայտնել Ստամբուլի իշխանություններին և խնդրել, որ հնարավորություն ունեցող անհատները և կազմակերպությունները ևս աջակցեն մանկատան վերանորոգմանը։
Գեդիքփաշայի Հայ բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամին պատկանող այդ հողատարածքի վրա կառուցվելու են նաև այլ շինություններ, մասնավորապես՝ մոտ 100 պատանի տեղավորել նախատեսվող հանրակացարան, մշակութային կենտրոն, գրադարան, բազմաֆունկցիոնալ սրահներ, հանդիսասրահ և այլն։ «Քամփ Արմեն»-ի մուտքի մոտ կառուցվելու է նաև Հրանտ Դինքի հիշատակին նվիրված «Հիշողության կենտրոն»։
https://artigercek.com/guncel/hrant-dinkin-de-buyudugu-yetimhane-kamp-armen-geri-donuyor-268459h
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net