կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-22 16:00
Տարածաշրջան

«Քամփ Արմեն»-ի ապամոնտաժումը 2015-ին պատահական չէ. թուրք հրապարակախոս

«Քամփ Արմեն»-ի ապամոնտաժումը 2015-ին պատահական չէ. թուրք հրապարակախոս

Թուրք հայտնի հրապարակախոս, սյունակագիր Ջենգիզ Աքթարը կարծում է, որ հայկական մանկատան ամառային ճամբարի՝ «Քամփ Արմեն»-ի ապամոնտաժման համընկնումը 2015 թվականի հետ, բնավ, պատահական չէ. գրում է Ermenihaber.am-ը:


Աքթարը հիշեցրել է, որ ճամբարը, որը 1962 թվականին գնել էր Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամը, 1979 թվականին ապօրինի կերպով պետության կողմից առգրավվել էր: Նույն թվականին փակվել էր, իսկ տարածքն ու շինություններն անվարձահատույց  հանձնվել էին նախկին թուրք սեփականատիրոջը:

 

«Այսինքն` հայից վերցրեցին և ձրի տվեցին թուրքին: Պատահականություն չէ, որ ճամբարի ապամոնտաժումը համընկավ 2015 թվականի հետ, երբ ավելի շատ են խոսում Ցեղասպանության հետևանքների մասին: Բացի այդ` մեկ այլ կողմ էլ ունի այս պատմությունը, որ, կարծես, վերքին աղ լցնելու էֆեկտ ունի. «Քամփ Արմենը» հանգուցյալ Հրանտ Դինքի տունն էլ էր»,- նշել է Աքթարը՝ հիշեցնելով Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի խոսքերն այն մասին, որ, որպես անարդարության  պատասխան, այն իր ոչ մի տիրոջը բարօրություն չի բերել:

 

Ըստ Աքթարի՝ ամբողջ երկրում է այդպես՝ 100 տարի է` առգրավված, գողացված ունեցվածքը հաջողություն չի բերում: