կարևոր
5608 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-08 15:25
Աշխարհ Հասարակություն

Իսրայելում իրականացվում է ամենախոշոր մոբիլիզացիան՝ հաշված 1973 թ-ից. փորձագետ

Իսրայելում իրականացվում է ամենախոշոր մոբիլիզացիան՝ հաշված 1973 թ-ից. փորձագետ

Դե ինչ, ինչպես և սպասելի էր, ՑԱԽԱԼ-ը մաքրեց՝ հետ վերցրեց, Գազայի հատվածից դուրս երեկ կորսված տարածքները, ընդ որում հետ են վերցվել նաև կորսված բազաների ու զորամասների տարածքները: Այս փուլը գործնականում ԱՎԱՐՏՎԱԾ Է: Այս մասին գրել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:

«Իսրայելը ողջ գիշեր ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ արդեն բուն Գազայի հատվածին, քանդվել են շատ հայտնի շինություններ՝ այդ թվում նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից ոմանց տները: Գազան շրջափակված է նաև ծովից, որտեղ ոչնչացվել են մի քանի տասնյակ արաբներ, որոնք փորձում էին նավակներով անցնել Գազայի տարածք: Նեթանյահուն երեկ գիշեր կարճ, բայց շատ որոշակի ՍՊԱՌՆԱՑ Գազայի արաբներին՝ հորդորելով նրանց հեռանալ երկրամասից: Ամեն ինչ, սակայն, այդքան էլ հեշտ չէ, քանի որ խոսքը գնում է 2 միլիոն արաբի մասին, որոնց շարքերում շատ են ծայրահեղականները:

Իսրայելի ռազմական կորուստները կազմում են մոտ 250 զինվոր, մոտ 600 զինվոր էլ կորցրել են դեպի Գազա հետ քաշվող արաբները: Հրեաների խաղաղ բնակչությունը կորցրել է մոտ 200 հոգի, մոտ 100 հոգի էլ գերվել են: Իսրայելում իրականացվում է ամենախոշոր մոբիլիզացիան՝ հաշված 1973 թ-ից:

Առավոտյան Հեզբոլան հայտարարեց, որ ՄԻԱՆՈՒՄ Է «ԽՐԱԽՃԱՆՔԻՆ»՝ Իսրայելի հյուսիսում հրետանային մենամարտեր սկսելով հրեաների հետ, որոնք բնականաբար ակտիվորեն պատասխանում են: Հեզեբոլան դա, ըստ էության, Իրանն է, իսկ ՀԱՄԱՍ-ի մամուլի պատասխանատուն էլ ուղղակի հայտարարեց, որ, այո, ՀԱՄԱՍ-ի այս հարձակմանը պատրաստվել իրենց օգնել է հենց Իրանը: Իրանում «ԶԵՆՔԻ ՇԱՉՅՈՒՆ Է», երեկվա ակցիան ստացել է ամենաջերմ աջակցություն, իսկ հայտնի հոգևորականներից մեկն էլ Թավրիզում կայացված մեծ միտինգի ժամանակ սպառնացել է Ալիևին և Էրդողանին՝ որպես «անհավատների» աջակիցների:

Մեր պահով՝ ԲԱՔՎԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ Է: Առայժմ Ալիևը դասական-ստանդարտ դերի մեջ է՝ «դատապարտում է ահաբեկչությունը և աջակցում է Արևմուտքին»: Սա, հասկանալի է, կատաղություն է առաջացնում իսլամական աշխարհում և հատկապես Իրանում: Եթե այս ամենը ավելի երկար շարունակվի և ավելի մեծ ծավալներ ընդունի, սակայն, մանևրելը Ադրբեջանի համար կդառնա ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ, երբ նրան ի վերջո կստիպեն ընտրություն կատարել, իսկ այն կողմն էլ, որին Ալիևը կմերժի, կփորձի վրեժ լուծել Բաքվից:

Սա մեզ ՇԱՆՍ Է ՏԱԼԻՍ, բայց… կկարողանա՞նք մենք արդյոք օգտվել դրանից:

Նկարում՝ Գազայի գլխավոր մզկիթը այսօր առավոտվա վիճակով»,- գրել է նա: