Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հյուսիսատլանտյան դաշինքն այսօր սկսում է վերջին տասնամյակների ամենամեծ՝ Steadfast Defender 2024 («Դիմացկուն պաշտպան») քառամսյա զորավարժությունները, որի շրջանակում կխաղարկվի «գործնականում հավասարազոր հակառակորդի» հետ հակամարտության սցենարը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Զորավարժություններին կմասնակցի մոտ 90 000 մարդ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներիկ եւ թեկնածու երկրից՝ Շվեդիայից։ Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ մայիսի վերջ, կընդգրկեն եվրոպական տարածքը Նորվեգիայից մինչեւ Ռումինիա։ dpa գործակալության տվյալներով՝ Steadfast Defender զորավարժությունների սցենարը Ռուսաստանի տարածքի վրա դաշնակիցների հարձակումն է, որը գործադրելու է հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ պայմանագրի 5-րդ հոդվածը։
Մինչ այժմ վերջին տասնամյակների ամենամեծ զորավարժությունները համարվում էին Trident Juncture («Միասնական եռաժանի») զորավարժությունները, որոնց 2018թ. մասնակցել է ավելի քան 50 000 զինառայող։ Նման վերջին զորավարժությունները ՆԱՏՕ-ն իրականացրել էր 1988թ.՝ գործի դնելով ավելի քան 125 հազար զինվոր։ В Steadfast Defender 2024-ին կմասնակցեն նաեւ ավելի քան 50 նավեր՝ ավիակիրներ եւ էսկադրային ականակիրներ, ավելի քան 80 կործանիչներ, ուղղաթիռներ եւ անօդաչուներ եւ մոտ 1,1 հազար մարտական մեքենա, ներառյալ 133 տանկ եւ 533 հետեւակի մարտական մեքենա։ Ինչպես հայտնել է Եվրոպայում դաշինքի Միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Քավոլին, զորավարժությունները ցույց կտան, որ ՆԱՏՕ-ն կարող է իրականացնել բարդ գործողություններ ցամաքում, ծովում, օդում, կիբեռտարածությունում եւ տիեզերքում «մի քանի ամսվա ընթացքում, հազարավոր կիլոմետրեր տարածությունում՝ Ծայր Հյուսիսից մինչեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա, եւ ցանկացած պայմաններում»։
ՆԱՏՕ Ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերի խոսքով՝ զորավարժությունների նման մասշտաբը դաշինքի նոր պատրաստվածության ցուցադրումն է։ «Սա զորքերի ռեկորդային քանակություն է, որը մենք կարող ենք գործադրել եւ իրականացնել այսպիսի մասշտաբներով, ամբողջ դաշինքում, օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ից մինչեւ Եվրոպա»,- ասել է նա։ Ռազմական կոմիտեի ղեկավարը նաեւ ընդգծել է, որ պատերազմը միայն զինվորականների գործը չէ. «Երբ բանը հասնում է պատերազմին, ինչպես տեսնում ենք Ուկրաինայում, դա վերաբերում է ողջ հասարակությանը»։