կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-09 12:15
Աշխարհ

1 օրում՝ 1973 անձ. ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունները հակառեկորդ են սահմանում. ՏԱՍՍ

1 օրում՝ 1973 անձ. ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունները հակառեկորդ են սահմանում. ՏԱՍՍ

ԱՄՆ-ում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով ռեկորդային թվով մարդ է մահանում, մասնավորապես, ապրիլի 8-ին մահացել է 1973 մարդ. գրում է ՏԱՍՍ-ը՝ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։

Նշվում է՝ նախորդ հակառեկորդը գրանցվել էր ապրիլի 7-ին, երբ մեկ օրում երկրում մահացել էր ավելի քան 1700 մարդ: Մինչ այդ ամենաբարձր ցուցանիշով մահացությունը գրանցվել էր ապրիլի 3-ին՝ 1400-ից ավել մարդ:

Ընդհանուր հաշվարկով՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 432 132-ը:

Ըստ վերջին տվյալների՝ ապաքինվել է 23 906 մարդ: