|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է.
«Իմիջիայլոց, Հռոմի ստատուտով ՀՀ-ն միանում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանին. այն ՄԱԿ-ի, որին երեկ Ալիևը 1 մլն դոլլար նվիրաբերեց, ինչի դիմաց էլ Լեռնային Ղարաբաղ մեկնած ՄԱԿ առաքելությունը չտեսավ Ստեփանակերտում ու առհասարակ Արցախում տեղի ունեցած ավերածություններն ու ցեղասպանության վառ ապացույցները:
Դեռ նախորդ տարի էլ հստակ ասել ու ապացուցել եմ, որ Հռոմի ստատուտը առհասարակ հակասահմանդրական է, իսկ ՍԴ նախորդ տարվա որոշման կայացումը ինքնին դուրս էր ՍԴ իրավասությունից ու լիազորություններից:
Որքան Հաագայի դատարանի որոշումն օգուտ տվեց Հայաստանին ու Արցախին, հենց ուղիղ այդքան էլ օգուտ կգա Հռոմի ստատուտի վավերացումը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայներով, վավերացրեց Հռոմի ստատուտը։