Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դեկտեմբերի 25-ին Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռի դեպքից հետո Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են խոնարհել, զոհվածների անուններով պաստառներ տեղադրել, լուսանկարներ տեղադրել կործանված ինքնաթիռից, որոնց մեջ աչքի է ընկնում մի պաստառ՝ դանակի պատկերով և գրությամբ «ռուսներն ամեն ինչի համար պատասխան են տալու»...:
Արդար է...:
Դեպքին Ալիևի կողմից լկտի և ցինիկ արձագանքը, թե բա ՌԴ-ն պաշտոնապես պետք է ներողություն խնդրի, փոխհատուցի Ադրբեջանին, զոհվածների և վիրավորների ընտանիքներին և մեղադրնաքները, որ Մոսկվան փորձում էր դեպքի առաջին օրերին կոծկել իրականությունը ևս շատ արդար են, քանի որ հենց Պուտինն է երես տվել ադրբեջանցիներին այն աստիճան, որ ոչ միայն Բաքվի բռնապետն է հաթաթաներ տալիս ՌԴ-ին, այլև գործը հասել է նրան, որ Մոսկվայում ադրբերանցիները սպառնում են ռուսներին հաշվեհարդարով...:
Սա պուտինալավրովյալ ադրբեջանամետ քաղաքականության արդյունքն է, երբ ադրբեջանցիները ՀՀ օդային տարածքում 2020 թ-ի նոյեմբերի 9-ին խոցեցին ռուսական ուղղաթիռը և սպանեցին ռուս օդաչուներին, Մոսկվան ծպտուն չհանեց, ինչպես նաև երբ 2023 թ-ի սեպտեմբերին ազերի ասկյարները Արցախում գնդակահարեցին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարական կազմից որոշ պաշտոնյաների, Մոսկվան այդ հանցագործությունը փորձեց թաքցնել «հայերին օգնելու ժամանակ ռուս խաղաղապահների զոհվելու» կեղծ և շինծու քողի տակ...
Դե հիմա էլ Մոսկվան ստանում է իր ցանածի բերքը...»: