կարևոր
6271 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-27 16:00
Հասարակություն

Բռնի տեղահանվածների շարասյունը դանդաղում է, բենզինի խնդիր կա․ Անդրանիկ Չավուշյան

Բռնի տեղահանվածների շարասյունը դանդաղում է, բենզինի խնդիր կա․ Անդրանիկ Չավուշյան

Արցախից բռնի տեղահանվածների շարասյունը դեպի Կոռնիձոր դանդաղում է, բենզինի  պակասի խնդիր կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը, որը Ստեփանակերտից Կոռնիձոր է հասել 37 ժամում։

«Արդեն Հայաստան եմ եկել, Վայքում եմ։ Շարասյունն այնքան մեծ ու երկար է։ Սնունդի խնդիր կա ճանապարհին, բայց ով է այս պահին դրա մասին մտածում, մարդիկ փրկվել են ուզում։ Նաեւ բենզինի խնդիր ունեցանք, եւ շարասյունն ավելի է դանդաղում։ Առաջնահերթությունն անվտանգ տեղահանելն է։ Չունենք իշխանություն, բայց գոնե ժողովուրդ ունենք՝ ազնիվ ու սրտացավ»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Նրա խոսքով՝ Կոռնիձորում արցախցիներին ընդունող խմբերի թիվը պետք է մեծացնել, կամավորական խմբեր ներգրավել․

«Գորիսում կազմակերպում են, բայց շարասյունը շատ երկար է, չեն հասցնում, հիմնականում բենզինի խնդիր կա։ Գուցե կամավորական խմբեր ներգրավեն, որ մեքենաների հոսքն ավելի արագ ընթանա»։

Չավուշյանի խոսքով՝ այժմ Արցախի բնակչությունը հիասթափված է․ «Ժողովուրդը հիասթափված է երկրից ուզում է դուրս գալ»։