|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերսկսում է խաղաշրջանը ու հայտարարում, որ հատուկ աշխատատեղեր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Նման գրառմամբ է հանդես եկել թատրոնը։
«Ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ մեր հոգիները պատած ցավը թևաթափ է անում։
Սակայն այս օրերին նպատակային գործունեությունն է միակ փրկօղակը․ այժմ անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրս իր ուժերը ներդնի մեր հայրենակիցներին սատար կանգնելու գործում։
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերսկսում է խաղաշրջանը՝ գիտակցելով, որ մշակույթն է այն բանալին, որ մեզ դարեդար ապրելու և արարելու ուժ է տվել։
Միաժամանակ, հստակ հասկանալով ներկայի առաջնահերթությունները, թատրոնը որոշել է ստեղծել հատուկ աշխատատեղեր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար (մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ օրերին)։
Թատրոնը նաև սկսում է հատուկ անվճար այցելությունների ծրագիր արցախահայության համար»,- նշված է գրառման մեջ։