կարևոր
6394 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-26 14:08
Քաղաքական

Արցախցիներին օգնելու հարցում վստահում եմ ՀՕՄ-ին․ Քրիստինե Վարդանյան

Արցախցիներին օգնելու հարցում վստահում եմ ՀՕՄ-ին․ Քրիստինե Վարդանյան

Բռնի տեղահանվող արցախցիներին օգնության տրամադրելու հարցում ես վստահոմ եմ միայն Հայ Օգնության միությանը, որ ոչ միայն 30 տարի զբաղվել է Արցախում վերակառուցման, բնակեցման ծրագերորվ, այլ նաև շրջափակման պայմաններում տոննաներով հումանիտար բեռներ է հասցրել Արցախ` դա անելով լուռ։

ՀՕՄ-ն իր մասնաճյուղերն ունի ինչպես Սյունիքում (Սիսիան, Գորիս, Կապան), այնպես էլ Արցախում, այնպես որ լավագույնս կարող է համադրել աշխատանքները։

Չթողնենք, որ հիմա էլ այս ողբերգության պարագայում կասկածելի իշխանական պրոպագանդիստներն ինքնահաստատվեն, լսարան հավաքեն, որոնք հետո օգտագործելու են մեր բոլորիս դեմ։

Մանրամասները՝ մեկնաբանություններում։

 

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր