Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ռոբերտ Բրադկեն անհանգստացած է այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում դեսպան Բրադկեն նշել է, որ դա հրադադարի լուրջ խախտում է և կարող է ծանր հետևանքներ ունենալ:
«Այս հակամարտությունն այդքան ժամանակ շարունակվում է: Հրադադարը հաստատվել է 1994 թվականին, բայց տեսնում ենք հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ: Այդ ժամանակվանից ի վեր խաղաղ գործընթացը շատ անկայուն է եղել: Մինսկի խումբը հայտարուրությամբ կոչ է արել դադարեցնել հրադադարի խախտումը: Դա տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանին, որի կարգավիճակը կասկածի տակ չի դրվում»,-նշել է դեսպան Բրադկեն: Հարցին, թե ինչու այդ սրացումն այս փուլում տեղի ունեցավ, Ռոբերտ Բրադկեն նշեց, որ միգուցե փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդիր վրա: Նրա խոսքով, լինում է իրավիճակ, երբ հակամարտության կողմերը սկսում են կարծել, թե միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում խնդիր վրա: Ըստ նրա՝ նման դեպքում առկա է գայթակղություն դիմելու ուժի: Դեսպանը նկատեց, որ դա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ առկա է համավարակ, տնտեսական ճգնաժամ ամբողջ աշխարհում:
Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանն ու հայտարարություններին՝ դեսպանը նշեց, որ Թուրքիան սահմանակից է Հայաստանին ու փակել է սահմանը՝ ի պատասխան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի: Նա ընդգծել է, որ այն շատ մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որի բնակչությունն ունի թուրքական էթնիկ ծագում:
«Պատմականորեն հայ-թուրքական հարաբերություններն այնքան էլ դրական չեն: Այնպես, որ Թուրքիան, որքան էլ ցանականա միջնորդական դեր ստանձնել, իրականում չի կարող անել դա: Հայաստանը չի վստահում Թուրքիային այն աստիճան, որ համաձայնվի այդ առաքելությանը»,-ասել է նա:
Դեսպանը հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Թուրքիայի դերը պայմանավորված կլինի զսպվածության գործոնով Ադրբեջանին հիշեցնելու համար բացահայտ հակամարտության հետևանքների մասին:
«Հիշեցնելու այն աղետների մասին, որն անխուսափելի կլինի բոլոր կողմերի համար: Այն կվերացնի քաղաքական, տնտեսական որևէ հեռանկար այս տարածաշրջանի համար: Հույս ունեմ Թուրքիան կհասկանա, լինելով Ադրբեջանի կողմից, պետք է ճիշտ խորհուրդ տա իր դաշնակցին՝ կոչ անելով հետ կանգնել զինված բախումից և աշխատել խաղաղ գործընթացի վրա: Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից»,-նշել է դեսպանը:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Մանրամասները՝ տեսանյութում.