կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 12:08
Քաղաքական

Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն

Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն

«Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության անդամներն իրենց ձայնն են բարձրացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ մեծարգո պարոն Գագիկ Ծառուկյանի անհիմն և հակաօրինական ազատազրկման կապակցությամբ։

Նրանց տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Պարոն Ծառուկյանի անունը հայտնի է որպես Հայ Ազգի մեծ բարերար և մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու հայտնի պաշտպան։ Մեզանից շատերը Հայաստան այցի ժամանակ ծանոթացել են պարոն Ծառուկյանի գործունեությանը և, հատկապես, կառուցած եկեղեցիներին և տեղյակ են առաջինը պաշտոնապես քրիստոնեությունը ընդունած երկրում` Հայաստանում Քրիստոսի արձանը տեղադրելու աշխատանքներին, որի իրականացմանը լծվել է պարոն Ծառուկյանը։

Տեղյակ ենք Հայաստանում նրա կողմից վերականգնված գործարաններին և կառուցած հսկայական քանակով շինություններին։

Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի ղեկավարության և կոնկրետ վարչապետի կողմից իրականացվել են ընդդիմության ղեկավարների և ՀԱԵի խոշորագույն ներկայացուցիչների նկատմամբ ռեպրեսիաներ և հակաիրավական գործողություններ, որի արդյունքում այսօր, Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես հակաժողովրդական պետություն։

Մենք հայտարարում ենք, որ մենք առավել ակտիվ ենք գործելու Հայաստանում անօրինական ճանապարհով ազատազրկված քաղբանտարկյալներին և մասնավորապես պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու, իրավական պաշտպանության և ազատազրկման դեմ պայքարում արդյունքի հասնելու հարցում»։

ԵՀՄՖ նախագահ

Աշոտ Գրիգորյան

«ՀԱԵ պաշտպանության» կոմիտեի նախագահության անդամներ

Յան Չարնոգուրսկի (Սլովակիայի նախկին վարչապետ )

Ֆրանտիշեկ Միկլոշկո

(Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նսխագահ)

Պավել Հրուշովսկի

(Սլովակիա Ազգային խորհրդի նախկին նախագահ)