|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ադրբեջանը հաղթեց։ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
«Ղարաբաղի հայերը, ի վերջո, զիջեցին Ադրբեջանի գերակայությանը։ Եվ կրկին ուժը գերազանցեց իրավունքին:
Հայերին սպառնում են ձերբակալություններ, էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ցեղասպանություն։
Այս աշխարհը փտած է! 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվելով՝ ոչ մի պետություն, ոչ մի տերություն մատն անգամ չի շարժել։ Այս ուղերձը պարզ էր Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Նրանք կարողացան գնահատել միջազգային հանրության վախկոտությունը։ 2020 թվականի նոյեմբերի 12-ին Նախագահը մեզ ասաց. «Մենք բոլորս վախկոտ էինք»։ Այդպես է մինչ օրս»,-գրել է Փափազյանը։