կարևոր
1390 դիտում, 2 ժամ առաջ - 2025-04-24 17:40
Աշխարհ

Զանգվածային սպանություններ Սիրիայում. Թուրքիայի դերակատարության մասին լռելն ավելի ու ավելի դժվար է

Զանգվածային սպանություններ Սիրիայում. Թուրքիայի դերակատարության մասին լռելն ավելի ու ավելի դժվար է
Մարտի 6-ից սկսած՝ սիրիական Տարտուս եւ Լաթաքիա առափնյա նհանգներում զանգվածային հաշվեհարդարի զոհ են դարձել հազարավոր մարդիկ, ընդ որում, շատ դիտորդների եզրակացությունների համաձայն, զոհերի զգալի մասը տեղի «թուրքոմանների», ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Սինցզյանի բնիկների եւ նրանց պարագլուխների՝ Թուրքիայի կողմից աջակցվող արմատական խմբավորումների ձեռքի գործն է:

«Ասադի ռեժիմի ենթադրյալ կողմնակիցների» վրա հարձկումներն ու սպանությունները՝ հատկապես ալեւիների, շիաների եւ քրիստոնյաների, ներառյալ քաղաքացիական անձանց, հրահրել են ինչպես խաղաղ բողոքի ցույցեր, այնպես էլ զինված դիմադրության առանձին գործողություններ, ներառյալ մարտի 6-ին Ջեբլում (Լաթաքիայի նահանգ) այսպես կոչված «անվտանգության ուժերի» կազմից առնվազն 11 զինյալների ոչնչացումը: Օգտվելով միջադեպից՝ «սիրիական նոր բանակը Լաթաքիա եւ Տարտուս է ուղարկել տանկեր, զրահամեքենաներ եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Սկսվել է տարածաշրջանում ռեժիմի տարրերի գրավման ռազմական գործողությունը։ Բացի այդ, ջիհադական խմբավորումները, այդ թվում՝ օտարերկրյա զինյալները, շարժվել են այդ շրջան՝ վրեժ լուծելու համար», - գրում է Nordic Monitor-ը։ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի (SOHR) ակնհայտ թերի տվյալների համաձայն՝ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է մոտ 1500 մարդ, այդ թվում՝ ավելի քան 900 խաղաղ բնակիչ:

հայաթ թահրիր աշ շամ կզմակերպության հետ կապված ջիհադական խմբավորումները, ինչպես նաեւ Սիրիայում գործող օտարերկրյա զինյալները հիմնական դեր են խաղացել եւ շարունակում են խաղալ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ ծերերի, կանանց եւ երեխաների շարունակական սպանություններում: Չնայած Դամասկոսի «ժամանակավոր կառավարությունը» հերքում է հարձակումների մասին հրամաններ տալը, նույնիսկ եթե դա այդպես է, այն հնարվորություն չունի վերահսկելու վրեժխնդրության ծարավ ծայրահեղական խմբավորումները: Մինչդեռ այդ լավ կազմակերպված եւ զինված ավազակախմբերից առնվազն երկուսը հայտնի են հարեւան Թուրքիայում եւ, ավելին, սերտորեն կապված են նրանց հետ։

Այսպես, իրավունքի ոլորտում ֆրանսիացի փորձագետ եւ հետազոտող Սեդրիկ Լաբրուսը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Սիրիայի ափամերձ շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին՝ ներառյալ մահապատիժները եւ զինված ռազբորկաները տարբեր խմբավորումների մասնակցությամբ, այդ թվում՝ «սիրիական անվտանգության նոր ուժերին» ինտեգրվածները: Կենտրոնանալով անկարգությունների հիմնական մասնակիցների վրա՝ նա մանրամասն նկարագրում է տարածաշրջանում օպերատիվ դինամիկան եւ անկայւնության գործոնները: Վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ նախկին «Ասադի ռեժիմի» կողմնկիցները փորձում են պարտիզանական պատերազմ մղել Սիրիայի նոր կառավարության դեմ, ինչին ի պատասխան բազմաթիվ ռեյդեր եւ «անվտանգութայն ապահովման» գործողություններ են իրականացվում, որոնք գործնականում վերածվում են «մարդու իրավունքների լուրջ խախտումների, այդ թվում՝ նպատակաուղղված մահապատիժների եւ զանգվածային ձերբակալությունների»: Փետրվարի 6-ին իր մասին հայտարարել է առափնյա պաշտպանության բրիգադը, որը գլխավորում է ասադամետ աշխարհազորի նախկին առաջնորդ Մուկդադ Ֆաթիհան: Այս խմբավորումը, որին ՀԹՇն ի սկզբանե սպառնալիք չէր համարում, այդ ժամանակից ի վեր մի քանի հարձակումներ է իրականացրել, այդ թվում՝ փետրվարի 7-ին էլ Հաֆի անցակետի վրա: Ի պատասխան՝ «անվտանգության ուժերը» զանգվծային բռնաճնշումներ են սկսել ալավիական մեծամասնություն ունեցող շրջաններում, այդ թվում՝ մահապատիժներ։

Լաբրուսի նյութերում զգալի ուշադրություն է դարձվում ոմն մուհամեդ ջասիմին, որը նաեւ հայտնի է որպես աբու համշա, ոչ անհայտ թուրքամետ «սուլթան սուլեյման շահ դիվիզիայի» հրամանատարին։ Մարտի 6-7-ը դրա հրամանատարությամբ ուժերը Հոմս քաղաքից տեղափոխվել են Տարտուս, որտեղ, ըստ տեղեկությունների, նրանք մասնակցել են բազմաթիվ դաժան հանցագրծությունների: Ականատեսների վկայություններն ու տեսագրությունները ցույց են տալիս նշված «դիվիզիայի» զինյալների մասնակցությունը խաղաղ բնակիչների, հիմնականում տղամարդկանց մահապատիժներին, որոնք կասկածվում են ընդդիմադիր խմբավորումներին աջակցելու մեջ:

Սիրիայի ազգային բանակի (ՍԱԲ) նախկին առաջնորդ Աբու Համշան վաղուց հայտնի է իր հանցավոր գործունեությամբ՝ ներառյալ շորթում, խոշտանգումներ եւ պատվիրված սպանություններ: Հենց նրա զինյալներն էին մեղադրվում 2018ին Թուրքիայի կողմից գրավված Աֆրինի հյուսիս-արեւմտյան քրդական շրջանում եւ այժմ Սիրիայի հյուսիսային հարեւանի վերահսկողության տակ գտնվող այլ շրջաններում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Չնայած այս մեղադրանքներին՝ ավազակը ամուր դիրքեր է պահպանել թուրքամետ ռազմական ցանցերում եւ շարունակում է աջակցություն ստանալ։ «Սիրիական ազատ բանակի» նախկին խմբավորումների ինտեգրումն անվտանգության նոր ապարատին առանց խնդիրների չի եղել։ Մինչ որոշ ստորաբաժանումներ միացել են ահմեդ ալ-շաարի կառաարությանը, մյուսները դիմադրում են կենտրոնական իշխանությանը, ինչը, ի թիվս այլոց, արտացոլվել է աբու համշայի կողմից վերջերս արված հրապարակային քննադատության մեջ, որը, նրա կարծիքով, Դամասկոսում «ժամանակավոր կառավարության» քաղաքականությունը բավականաչափ կոշտ չէ: Փաստերը վկայում են այն մասին, որ չնայած նոր վարչակազմին անվանական պատկանելությանը, աբու համշա խմբավորումը գործում է ինքնուրույն, պնդում է Nordic Monitor-ը՝ հետեւելով Լաբրուսին: Նշված «դիվիզիայի» զինյալները մասնակցել են նախկին ռեժիմի կողմնակիցների դեմ գործողւթյուններին, սակայն, ըստ երեւույթին, նրանք գործում են կառավարության անմիջական վերահսկողությունից դուրս, ինչն այնքան էլ ակնհայտ չէ՝ հաշվի առնելով «նոր սիրիական բանակում» հրամանատարական պաշտոններում թուրքական ծագում ունեցող օդիոզ ահաբեկիչների նշանակումները:

Ֆրանսիացի հետազոտողի կարծիքով՝ այնպիսի կերպարներ, ինչպիսիք են աբու համշան եւ սայֆ աբու բաքիրը՝ «համզա» ստորաբաժանման ղեկավարը, այնուամենայնիվ պահպանել են օպերատիվ ինքնավարւթյունը՝ մարտահրավեր նետելով նոր կառավարությանը։ Այս խմբավորումները նախկինում կապված էին ռազմական հանցագործությունների հետ եւ շարունակում են գործել՝ չնայած միջազգային պատժամիջոցներին: Բազմաթիվ կիսանկախ զինված կազմավորումների առկայությունը բարդացնում է անվտանգության եւ կայունության հաստատման ջանքերը։ Միջազգային դիտորդները նախկինի պես մտահոգված են, որ դրսից աջակցվող խմբավորումները «կարող են էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը՝ երկարացնելով հակամարտությունը եւ խաթարելով երկրի կառավարման ջանքերը»: աբու համշան եւ սայֆ աբու բաքիրն իրենց վրա ուշդրություն են հրավիրել այն բանից հետո, երբ 2024ի դեկտեմբերի 19-ին այցելել են Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առանցքային դաշնակից Դեւլեթ Բահչելիին։ Դեկտեմբերի 8-ին Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո երկու հանցագործներն էլ մեկնեցին Անկարա, որպեսզի պատրոններին հավաստիացնեն իրենց հավատարմության մասին, որի մասին նախկինում էլ առանձնապես կասկածներ չէին եղել (իրենց սպասեցնել չէին տալիս նաեւ այն լուսանկարները, որոնցում սիրիացի գրոհայինների պարագլուխները պատկերված են Ազգայնական շարժում կուսակցության - ի հետ կապված մերձքաղաքական մաֆիայի առաջնորդների հետ ընկերակցությամբ)։

Հասկանալի է՝ սիրիական ջիհադականների վրա ակ-Սարայի խաղադրույքը պայմանավորված է Մերձավոր Արեւելքն արմատապես «նեոօսմանյան» ռեւանշիզմի նպատակներին ու խնդիրներին համապատասխան վերափոխելու ձգտումով։ «Լաթաքիայում, Տարտուսում, Հոմսում եւ Համայում էթնիկ զտումները նպատակ ունեն փոխել ժողովրդագրությունը ռազմավարական տարծաշրջանում, որը Սիրիային ելք է տալիս դեպի ծով: Այդ պատճառով մենք պետք է շարունակենք պայքարը», - ասել է նա: Հեռանկարում Իրաքից ածխաջրածինները կարող են եվրոպական շուկա դուրս գալ Լաթաքիայի, Տարտուսի եւ Բանիյասի միջոցով, – գրում է արեւելագետ Իգոր Դիմիտրիեւը։ - Ալեւիները, որոնց տարբեր գնահատականներով 2-3 միլիոն մարդ կա, եղել են ոչ միայն Ասադների հենարանը, այլեւ ռուսական եւ իրանական ազդեցության հիմքը, ինչպես նաեւ ընդդիմացել են երկրի իսլամացմանը: Հետագայում ռուսական եւ իրանական ազդեցության վերադարձը բացառելու համար ջուլանին հակակառավարական ելույթներ է հրահրել…

ՀԹՇի իշխանության գալու առաջին իսկ օրերից ալավիական եւ քրիստոնեական ավաններ են եկել զինված գրոհայինների խմբեր, որոնք զենքի բռնագրավման պատրվակով ներխուժել են տներ եւ զանգվածային սպանություններ կատարել: Արդեն այն ժամանակ համացանցում հայտնվել էին տասնյակ մարմինների առաջին տեսանյութերը։ հատկապես շատ հարձակումներ են եղել լեռների արեւելյան լանջին, Հոմս եւ Համա նհանգներում։ Այնտեղ նույնպես շատ ալավիական եւ քրիստոնեական ավաններ կան։ Անշուշտ, ալեւիները ունեին նախկին զինծառայողների փոքր զինված խմբեր, բայց առանց արտաքին աջակցության, նրանք լուրջ սպառնալիք չէին ներկայացնում Դամասկոսին: Փետրվարին Իսրայելն ակտիվացրեց գործողությունները երկրի հարավում, հայտարարեց դրուզներին (մեկ այլ էթնո-կրոնական խմբին) աջակցելու մասին, հրթիռային հարվծներ հասցրեց Տարտուս նահանգի օբյեկտներին: Տեղի բնակիչների հեռախոսներին հաղորդագրություններ են ստացվել ՑԱԽԱԼ-ից՝ խորհուրդ տալով հեռու մնալ ՀԹՇ օբյեկտներից։ Ըստ երեւույթին, դա ոգեւորեց ալեւիների դիմադրությունը։ Հերթական մաքրումը վերածվել է հրաձգության, հարձակվողները սպանվել են։ Ափամերձ քաղաքներում փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարներ։ Համացանցում հայտնվել են դիմակավորված մարտիկների տեսանյութերը, որոնք սպառնացել են տապալել ՀԹՇ, լուրեր են տարածվել Մոսկվայի մոտալուտ աջակցության մասին։

Իսլամիստները, որոնք ջուլիանիին իշխանության են բերել, նրան շատ են քննադատել փոքրամասնությունների նկատմամբ մեղմ լինելու համար։ Բողոքի ցույցերը նրան համոզիչ պատճառ են տվել ափերին էթնիկ զտումներ սկսելու համար։ Այս պահին ահաբեկչությունը չի դադարել։ Չափահաս տղամարդկանց զգալի մասը սպանվել է։ Սուննիների հետ խառնված բնակավայրերում ալեւիները սպանվել են ընտանիքների հետ միասին։ Շատերը թաքնվում են շրջակայքում եւ ռուսական բազայում եւ այլեւս չեն կարողանա տուն վերադառնալ։ Քաղաքներում սպանվել են մտավորականներ՝ բժիշկներ, ուսուցիչներ։ Երիտասարդները փնտրում են երկիրը լքելու հնարավորություններ։ Անշուշտ, կհետեւեն ալեւիների նկատմամբ խտրական օրենքներ։

Ինչո՞ւ է նա դա անում, հասկանալի է։ Այն փոխարինում է անհավատարիմ շրջանի բնակչությանը։ Ալեւիների թիվը կտրուկ կնվազի։ Նրանց տեղը կզբաղեցնեն մուսուլմանական նհանգներից եկածները։ Դատարկված բնակավայրերը կբնակեցվեն սուննիներով, ինչպես դա եղավ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Հատկանշական է՝ սպանությունների ամենամեծ թիվը եղել է Բանիյաս քաղաքում, որտեղ գտնվում են նավահանգիստը, նավթավերամշակման գործարանը եւ ՋԷԿ-ը։ Բանիյաս է գնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված Քիրքուքի խողովակը։ Բանիյասի վտարված բնակիչներին արգելում են վերադառնալ իրենց տները ... էթնիկ զտումները եւ տրամադրության փոխարինումը պետք է նույնիսկ հեռանկարում վերացնեն ալավիական տարածաշրջանի անկման հնարավորությունը եւ արտաքին ուժերի միջամտության առիթը։ Չկա մարդ, չկա խնդիր»։

«Վերջին իրադարձությունները Սիրիայում ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը, եւ մենք, ամենայն հավանականությամբ, նոր սադրանքների ականատես կլինենք», – Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարում է նոր սպանությունների մասին՝ այդ նույն «սադրանքների» դեմ պայքարի պատրվակով: «Ինչ-որ մեկը դեռ կասկածներ ունի՞ Սիրիայի ափերին ցեղասպանության կազմակերպման գործում Թուրքիայի դերի վերաբերյալ,- հռետորական հարց է հնչեցբում Սիրիային քաջատեղյակ ռազմական թղթակից Օլեգ Բլոխինը, որն իր տելեգրամյան ալիքում բազմաթիվ սարսափելի կադրեր է հրապարակում։ Ավելին՝ «Էրդողանը ժողովրդագրական փոփոխություններ է կազմակերպում Սիրիայի ափերին։ Այժմ ահաբեկիչները առգրավվում եւ ոչնչացվում են անցած ժամանակահատվածի բոլոր պաշտոնական ֆայլերը, նրանք դիտավորյալ հեռացնում են քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանից իրենց կողմից սպանված ամբողջ ընտանիքները, կարծես նրանք չեն եղել: Եվ կշարունակեն դա անել այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել մեկը, ով հավակնի գողացված գույքին։ Նա ցանկանում է ամայացնել ծովափնյա շրջանը ալեւիներից եւ քրիստոնյաներից եւ նրանց փոխարինել սուննիներով, որպեսզի իրագործի իր հավակնությունները եւ գրավի տարածաշրջանը։ Նրանք կենտրոնանում են բժիշկների, դեղագործների, դատավորների, ինժեներների եւ այլնի կրթված եւ մշակութային դասի վերացման վրա՝ թողնելով հասարակ մարդկանց եւ թույլերին, որպեսզի հետո ստիպեն նրանց հեռանալ կամ գնալ սարեր: Դա Օսմանյան սեւ պատմության, հանցագործությունների պատմության, փոքրամասնությունների վերացման, տեղահանման եւ ցեղասպանությունների կրկնությունն է»։ Իսկապես, մոտավորապես նույն մոդելով են գործել ավելի քան մեկ դար առաջ նախկին Օսմանյան կայսրության հայերի եւ այլ ժողովուրդների զանգվածային բնաջնջման եւ տեղահանման կազմակերպիչները։ «Սիրիայի իշխող խմբավորման գործողությունները երկրի տարբեր էթնիկ խմբերի դեմ թուրքական ձեռագիր է, որը սպառնում է ոչ միայն Սիրիայի ժողովրդին, այլեւ տարածաշրջանին ավելի լայն համատեքստում», – կարծում է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Թուրքիան իր ծավալապաշտական, անհագ եւ չհիմնավորված հավակնությւններով անվտանգության լուրջ սպառնալիք է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»: Եվ դրա հետ դժվար է չհամաձայնել։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի