|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է հենց ինքը:
Երևանի քաղաքապետի թեկնածուն նախընտրական այս թեժ օրերին հազիվ թե բուհի դարդուցավով մտահոգված գնար ՀԱՊՀ, և պարզ է՝ որն է նպատակը:
ՀԱՊՀ-ում շրջանառվող տեղեկություններով՝ բուհի ադմինիստրացիան «հրավիրում է» ուսանողներին՝ ներկա լինել հանդիպմանը, իսկ հանդիպմանը ներկա ուսանողների բացակաները կհամարվեն հարգելի:
Ցավոք, ՀԱՊՀ-ից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, որպեսզի ճշտեինք շրջանառվող լուրը: