|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հուլիսի 17-ին հանդիպած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Լուկաշենկոն հայտնել է, որ ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը, իսկ այդ հայտարարությունից օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և Հայաստանի պատվիրակության անդամների հետ:
«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,- ասաց Գևորգյանը:
Հուլիսի 16-17-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գտնվում էր Մինսկում, մասնակցելու Եվրասիական տնտնեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Այցի ընթացքում հուլիսի 17-ին ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հուլիսի 28-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ասիմպտոմ, ոտքի վրա հաղթահարել է կորոնավիրուսը: