| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դեռևս այս տարվա փետրվարի սկզբին սկսված ստուգումներն ի վերջո ավարտվել են: Սակայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռ չի շտապում հրապարակել աուդիտների արդյունքները, և հայտնի էլ չէ՝կհրապարակեն, թե ոչ:
Թերևս պատճառը մեկն է՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռ չի որոշել, կամ ավելի ճիշտ՝ նրան դեռ չեն ասել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մնալու է իր պաշտոնում, թե պետք է հեռանա: Ուստի, երբ վերջնական որոշումը կայացվի Թոքմաջյանին «պոլիտեխնիկի» ռեկտորի պաշտոնից ազատելու մասին, այդ ժամանակ էլ աուդիտի արդյունքները կհրապարակվեն, որպեսզի հիմնավորեն նրան չվերանշանակելը: Իսկ եթե որոշվի, որ ներկա ռեկտորը շարունակելու է պաշտոնավարել, ապա ստուգումների արդյունքները կդրվեն «կոմպրոմատների» տրցակի մեջ՝ ապագայի համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։