Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժ/պ Հ. Թոքմաջյանին: Գրության մեջ նշվում է, որ փետրվարի 9-ին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի` հիմնադրամում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2015-ի հունվարի 21-ին «Հավանականությունների տեսություն և վիճակագրություն» առարկայից նշանակված և անցկացված քննությունն իրականացվել է մի շարք ընթացակարգային խախտումներով:
Մասնավորապես` վերոնշյալ առարկայից նշանակված և անցկացված քննության հարցաշարը սովորողներին նախապես չի տրամադրվել, ավելին` մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնում /որի կողմից կազմակերպվել է քննությունը/ հաստատված հարցաշար առկա չի եղել, քննական տոմսերը հաստատված չեն եղել համապատասխան անձանց /կառույցի/ կողմից, քննական տոմսում նշված չի եղել, թե որ մասնագիտության և կրթական ծրագիրը յուրացնող սովորողի համար է այն նախատեսված, ամբիոնում բացակայել է դասախոսի օրացուցային պլանը, համաձայն որի` պետք է իրականացվեին ուսանողի քննական նյութի շրջանակում դասախոսություններ, ամբիոնում բացակայել է նաև «Հավանականությունների տեսություն և վիճակագրություն» դասընթացի առարկայական ծրագիրը:
Ելնելով վերոգրյալից` առաջարկվել է չեղյալ համարել հունվարի 21-ի` «Հավանականությունների տեսություն և վիճակագրություն» առարկայի քննությունը, ողջամիտ ժամկետում իրականացնել վերը նշված թերությունների վերացում, սահմանել տվյալ առարկայից քննական նոր ժամանակացույց, ինչպես նաև հնարավորություն ընձեռել սովորողներին /ասպիրանտներին/ ցանկության դեպքում կրկին մասնակցել անցկացվող քննությանը` գնահատականի պահպանմամբ: