|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տեղ համայնքի Քարաշեն բնակավայր կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից տրամադրվող 16 մլն դրամի շրջանակում բնակարանների կառուցման ծրագրին՝ հայտարարելով, որ Կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է շահառուների կողմից բարձրաձայնված խնդիրները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բանկերի կողմից 16 մլն դրամի դիմաց շուրջ 25 մլն դրամի չափով գրավի պահանջին: Սա առաջացնում է դժվարություն, քանի որ շատ շահառուներ չունեն այդքան արժողության սեփականություն, չեն կարող բավարարել գրավադրման պահանջները, ինչի արդյունքում չեն կարող օգտվել ծրագրից:
Կառավարության հաջորդ նիստում, հակառակ Փաշինյանի խոստման, հրապարակային անդրադարձ չեղավ նշված խնդրին: Նախընտրական շրջանում և բազմաթիվ այլևայլ խոստումներ շաղ տված, այնուհետև դրանք մոռացած կամ դրժած ու չկատարած Նիկոլ Փաշինյանի համար հավանաբար սովորական բան է դարձել դա: Այդուհանդերձ, մենք Կառավարությանը գրավոր հարցում ենք ուղղել և շուտով կպարզենք՝ ինչու՞ Կառավարության հաջորդ նիստում չքննարկվեց նշված հարցը, լուծվե՞լ է, արդյոք, շահառուների բարձրաձայնած խնդիրը, դժվարություն, որը Քարաշեն բնակավայրում խոստացավ լուծել Նիկոլ Փաշինյանը: