Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Զոհերի ու պատերազմի վտանգի ֆոնին խրախճանքների թիվը բազմապատկող այս իշխանությունները թմրամոլ երգիչ Սնուփ Դոգի համերգի համար սպասվածից ավելի «հետաքրքիր» սցենար են մտածել։
6 միլիոն դոլար արժողությամբ այս համերգի մեկնարկը արցախցի երիտասարդ երգիչ Լյոկային (Վալերի Ղազարյան) են հանձնարարել, որ երիտասարդը մաքրագործի Արցախում տեղի ունեցող ցեղասպանությունը լեգիտիմացնողներին։
Արցախում ադրբեջանի կողմից ցեղասպանությանը կանաչ լույս վառողները Արցախի ձայնը արցախցու միջոցով փորձում են խլացնել, արցախահայերի ծանր վիճակն ու բարձրաձայնած խնդիրները արժեզրկել։ Ցույց տալ, թե ամեն ինչ այդքան էլ վատ չէ։
Դեռ օրեր առաջ էր երիտասարդը հարցազրույցներից մեկում հայտարարել՝ թե վստահ ու հաստատակամ քայլերով գնում ենք կործանման, որը երբեք այսքան ուրախ չի եղել, հիմա այդ նույն երիտասարդը վստահ ու հաստատակամ բեմ է բարձրանալու ու պատերազմից օրեր առաջ երգի թմրամոլություն քարոզող երգչի համերգին։
Լյոկան, երկու անգամ տեղահանվել է սեփական տնից․առաջին անգամ ստիպված է եղել լքել իր տունը 1990-ականներին և Մարաղայից տեղահանվել Նոր Մարաղա։ Իսկ արդեն 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանվել է Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից, որն այս իշխանություններն առանց մի կրակոցի հանձնեցին թշնամուն։
Երիտասարդ երգիչը, որը մշտապես երգել է հայրենի Արցախի, պատերազմի, հայրենիքը չլքելու մասին, այսօր կեղտոտ քարոզչության մաս է դառնում այս իշխանությունների թեթև ձեռքով։
Նրա խոսքով՝ հնարավորություն կունենա իր խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից։ Հարց է առաջացանում՝ ո՞ւմ լսելի դարձնել, հայ հասարակությանը՞։ Այդ համերգը ոչ Ալ-Ջազիրան է ցուցադրելու, ոչ էլ CNN-ը, որ լսելի դառնա արտաքի աշխարհի համար։ Իսկ այդ թմրամոլ երգիչը այս ամիս գրեթե ամեն օր տարբեր երկրներում համերգներ ունի և ոչ ոք չի նստելու և հետևի Հայաստանում անցկացվածը։
Հետևաբար երիտասարդի հույսերը սին են, որ այդ բեմից հնչած ինչ-որ մեսիջներ կարող են ինչ-որ մեկին հասնել։
Լյոկայի ֆեկսբուքյան հրապարակումը, թե ինքն է Սնուփ Դոգի համերգի բացումն անելու, քննարկումների մեծ ալիք է բարձրացրել։ Օգտատերերի մոտ 90 տոկոսը դեմ է, որ արցախցի երգիչը Հայաստանի իշխանությունների կազմակերպած Սնուփ Դոգի համերգին բեմ բարձրանա ու թեկուզ խոսի Արցախում ստեղծված իրավիճակից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցից 4 օր առաջ, Հայաստանի կառավարությունը մեծ խրախճանք է կազմակերպում։ Ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։
Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Ավելին՝ Սնուփ Դոգի՝ սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մ/դ-ում տեղի ունենալիք համերգի տոմսերից ստացված գումարն ամբողջությամբ գանձելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը գրանցվել է բոլորովին վերջերս, ըստ էության, համերգը կազմակերպելու նպատակով:
Անի Նահապետյան