Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Սնուփ Դոգի համերգից ստացված շահույթը չի վերադառնա պետբյուջե։ Գումարը կստանա համերգի կազմակերպմամբ զբաղվող, յուրօրինակ անվամբ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։ Հաշվի առնելով ՀՀ բյուջեից ծախսվող հսկայածավալ գումարը, եւ եթե հաստատվի վերոնշյալ տեղեկությունը, ամենեվին չի բացառվում, որ այստեղ գործի հայտնի «ատկատների» մեխանիզմը։
Այս մասին ավելի հստակ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել ենք ՀՀ Կառավարություն։
Ստացվում է՝ Կառավարությունը հանրության հարկերից գանձած գումարի մոտ 6 միլիոն դոլարը հատկացնում է թմրամոլ երգիչ Սնուփ Դոգին՝ «Հրազդան» մարզադաշտ բերելու համար, եւ ոչ մի լումա հետ չի վերադառնալու պետական բյուջե։ Ողջ աշխարհում նման միջոցառումներ են կազմակերպում, որ պետությունները գումար աշխատեն, իսկ ՀՀ-ում դա արվում է, որ բազմաթիվ հրատապ խնդիրներ ունեցող պետությունը կրի հսկայական վնասներ, իսկ ինչ-որ կազմակերպություն գերշահույթներ ստանա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցից 4 օր առաջ, Հայաստանի կառավարությունը մեծ խրախճանք է կազմակերպում։ Ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։
Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Անի Նահապետյան