Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեի` երկրի դատական համակարգի վերաբերյալ հնչեցրած քննադատությունը շարունակում է արձագանքներ ստանալ: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրա քննադատությունն անընդունելի է համարել:
«Ոչ ոք չպետք է շփոթի մեր համբերությունը, հանդուրժողականությունը եւ ընկերասիրությունը մեկ այլ բանի հետ: Թուրքիան որեւէ մեկի քավության նոխազ չէ կամ երկիր, որը թույլ կտա ուրիշներին միջամտել իր ներքին գործերին կամ օրենսդիր, դատական եւ գործադիր համակարգերին: Եվ, անկասկած, Թուրքիան այն երկիրը չէ, որը թույլ կտա ուրիշներին թելադրել իր արտաքին քաղաքականությունը»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Ռիկիարդոնեն, մասնավորապես, նշել էր, թե հաճախ ընդդիմադիրներ եւ լրագրողներ են ձերբակալվում առանց հիմնավորված պարզաբանումների:
Այս հայտարարությանը կողմ էր արտահայտվել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդը` նշելով, որ այդ մասին վաղուց ասել է Հիլարի Քլինթոնը, եւ դեռ կասի նաեւ նորընտիր պետքարտուղար Ջոն Քերին: