Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Արցախի խնդիրը զուտ որպես հումանիտար հարց ներկայացնելը թե ռազմավարական, թե մարտավարական առումներով սխալ է ու չափազանց վտանգավոր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
«Դրանով իսկ էապես իջեցվում է Խնդրի կարգավիճակը, դրվում աշխարհում առկա բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի շարքում:
Օրինակ, այս պահին Մալիում շուրջ 5 մլն երեխա հումանիտար օգնության կարիք ունի: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ մինչև տարեվերջ նրանցից մոտ 200 հազ.-ը կարող են մահանալ սովից:
Համադրելով սա Արցախում առկա հումանիտար խնդրի հետ՝ հասկանում ենք, որ գործ ունենք անհամեմատ ավելի բարդ իրավիճակի հետ:
Հարցը պետք է դիտարկել միջազգային հանրության, միջազգային ինստիտուտների դիտանկյան տակ: Դրանք անխուսափելիորեն գնահատելու են այս կամ այն երկրում առկա հումանիտար ճգնաժամը ըստ ծավալի: Քանակական մեթոդով: Եվ ըստ այդմ էլ սահմանվելու են առաջնահերթությունները:
Երբ Արցախի խնդիրը իջեցվում է հումանիտար ճգնաժամի մակարդակի ՀՀ «իշխանությունների» կողմից, ապա դա միանգամակայն հասկանալի է՝ հաշվի առնելով վերջիններիս մոտ Արցախի խնդրի հայանպաստ լուծման համար քաղաքական կամքի իսպառ բացակայությունը: Երբ դա անում են Արցախի ճակատագրով անհանգստացող փորձագետներն ու ընդդիմության ներկայացուցիչները, ապա կամ չեն հասկանում, որ հայտնվել են պրոպագանդիստական ծուղակի մեջ, կամ էլ ահնասկանալի է՝ որ աստվածներին են ծառայում:
Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ աշխարհաքաղաքական՝ հումանիտար բաղադրիչով»,- գրել է նա: