կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 13:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև հաջորդ ընտրություններ չենք կարող սպասել, որովհետև Հայաստան կարող է չլինել․ Արտակ Զաքարյան

Պետք է միավորվել, չենք կարող ասել՝ հաջորդ ընտրություններին այս իշխանություններին չենք ընտրի, մինչև հաջորդ ընտրություններ չենք կարող սպասել, որովհետև մինչև հաջորդ ընտրություններ Հայաստան կարող է չլինել, սրանք էլ՝ փախած լինեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ ընդդիմության հանրահավաքին մասնակցել չի նշանակում եկեք՝ ինձ աջակցեք, ո՛չ, պետք է հավաքվել և գործող իշխանություններին հեռացնել, քանի որ այս վիճակի, որում գտնվում է ՀՀ-ն, միակ պատճառը թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած դավադիրների խունտան է։

Այս ամբողջ վատ երազը, որի մեջ ենք, չի ավարտվելու, համոզված է Արտակ Զաքարյանը, պետք է սրանց հեռացնենք, որ ավարտվի։

Կապիտույլանտին պահում են իշխանության, որովհետև նա պատրաստ է կապիտուլյացիան շարունակել և իր պետության հաշվին գնալ զիջումների, նշեց նա, մինչև ո՞ւր է գնալու զիջումների, հասնելու են Երևանի շրջակա՞յքը։ Թո՞ւյլ ենք տալու, համակերպվելո՞ւ ենք՝ հարցրեց ՊՆ նախկին փոխնախարարը, սա է հարցը, և հավելեց, որ սա համազգային հարց է, սա իշխանություն-ընդդիմություն հարց չէ։

«Ընդդիմությունը իր ամենօրյա պայքարով՝ անընդհատ խոսելով, անընդհատ պայքարով, և՛ փողոցում, և՛ ԱԺ-ում, և՛ տարբեր հարթակներում դեբատների, հարցադրումների, ակցիաների, դիմադրության շարժումներ կազմակերպելու միջոցով փորձում է մասնակից լինել։ Կա նաև կեղծ ընդդիմադիր հատվածը, որ, վստահ եմ, ՀՀ շահերին չի ծառայում և ստեղծված է բոլորովին այլ նպատակների համար, այլապես ամբողջ ընդդիմությունն այսօր միավորված կլիներ։ Թեկուզև նրանք էլ են նույն բանն ասում, բայց ասելն այլ բան է, անելն՝ այլ»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․