Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունները պատրաստվում եմ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է համաձայնագրին հավանություն տալու հարցը։ Ըստ այդմ՝ Հունաստանը պետք է Հայաստանին տեխնիկական միջոցներ տրամադրի՝ Հայաստանում զինամթերքի արտադրության համար։
«Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարեւորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում եւ տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների եւ դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում»,- նշված է հիմնավորման մեջ։ Մնում է հուսալ, որ համաձայնագիրը չի մնա թղթի վրա, ինչպես դա կարծես թե տեղի է ունենում Հնդկաստանից զենք բերելու հարցում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում