|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը (GEETHA) հայտնել է, որ երեքշաբթի՝ 2021 թվականի ապրիլի 6-ին, տեղի է ունեցել երկրի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի և Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պատվիրակությունների հանդիպումը, որի շրջանակներում ներկայացվել է Եռակողմ ծրագիր 2021 թվականի ռազմական համագործակցության վերաբերյալ:
Սույն ծրագրի ստորագրմամբ երեք երկրների զինված ուժերի ռազմական համագործակցությունն ավելի կբարելավվի համատեղ վարժանքների և ուսումնական գործողությունների միջոցով:
Ծրագրի ստորագրումից հետո Հունաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը ընդունել է Եգիպտոսի և Կիպրոսի ռազմական պատվիրակությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր և սերտ կապերը, որոնք վերջերս երեք երկրները հաստատել են զորավարժությունների և համագործակցության լայն ցանցի միջոցով, որոնք նպաստում են Արևելյան Միջերկրականում անվտանգության և կայունության ամրապնդմանը: