Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը Դաշնակցության և Հանրապետականի համագործակցության առաջին արտահայտությունն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով՝ այդ ոլորտների տարանջատումից հետո տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը:
«Այդ հարցերը նույնպես քննարկվել են այս ընթացքում, սա նույնպես եղել է մեր բանակցությունների թեման: Այնպես որ` սա արդեն առաջին, այսպես ասած՝ մեր համագործակցության արտահայտություններն են, և այդ խնդիրները նախապես քննարկվել են»,- ասաց նա:
Հարցին՝ նշված ոլորտների տարանջատումը հենց ՀՅԴ-ի՞ առաջարկն է եղել, Ռուստամյանը պատասխանեց. «Համատեղ, կարելի է ասել: Մենք հիմա այստեղ չենք ուզում առանձնացնել հատկապես մեր մոտեցումները: Մենք դա արել ենք համախոհաբար, և սա առաջին` դեռևս չստորագրված համաձայնագրի դրսևորումն է»:
Ըստ Արմեն Ռուստամյանի` Հանրապետականի հետ համագործակցության շրջանակներում, տարածքային կառավարման նախարարությունից բացի, ևս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը. խոսքը կրթության և գիտության ու էկոնոմիկայի նախարարությունների մասին է: Դաշնակցական պատգամավորը հաստատեց՝ կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետերի պաշտոնները:
Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում այլ փակագծեր էլ բացեց` մասնավորապես, տեղեկացնելով, որ առաջիկայում Հանրապետականի և Դաշնակցության միջև ստորագրվելիք փաստաթուղթը կկոչվի «Քաղաքական համագործակացության մասին» համաձայնագիր: Դրանում փոխզիջումային տարբերակով տեղ են գտնելու այն բոլոր հարցերը, որոնք երկու ուժերը «համարում են հրատապ և պետք է լուծվեն համատեղ ջանքերով»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: