Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան եւ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիան հուլիսի 30-ին կստորագրեն COVID-19-ի հետ կապված հետազոտությունների համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է ՌԳԱ-ի մամուլի ծառայությունը:
«Պլանավորվում է զարգացնել ակադեմիաների միջեւ համագործակցության եւ երկխոսության նոր ձեւերն այն բոլոր բնագավառներում, որոնք վերաբերում են կորոնավիրուսին, դրա բնույթին, բուժման մեթոդներին եւ կանխարգելմանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, կողմերը պլանավորում են զարգացնել գիտնականների համագործակցությունը համաճարակաբանության, վիրուսաբանության, COVID-19-ի մոլեկուլային-կենսաբանական հետազոտությունների, նոր վարակի պաթոֆիզիոլոգիայի ուսումնասիրման ոլորտում, համավարակի տարածման մաթեմատիկական եւ համակարգչային մոդելավորման, կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական հետեւանքների, գլոբալ անվտանգության եւ կենսաբանական սպառնալիքներին հակազդելու գործում:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից արձանագրությունը կստորագրի ՌԳԱ-ի նախագահ Ալեքսանդր Սերգեեւը, ամերիկյանից՝ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Մարշա ՄաքՆաթը, ինչպես նաեւ Բժշկության ազգային ակադեմիայի եւ Տեխնիկայի ազգային ակադեմիայի ղեկավարներ Վիկտոր Դզաուին եւ Ջոն Անդերսոնը: Ստորագրումը տեղի կունենա տեսախորհրդաժողովի ձեւաչափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: