Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ այս շաբաթ Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի. հայտնում է Euronews–ի թուրքական ծառայությունը։
Այս մասին կիրակի հայտարարել է Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարությունը: Երկու երկրներն էլ կստորագրեն գործարք, որը կգործարկի Անկարայի և Լոնդոնի միջև առկա առևտրային պայմանները:
Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Տրասը հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի գործարք կնքել երկրների միջև:
«Գործարքը, որը մենք նախատեսում ենք ստորագրել այս շաբաթ, համախմբում է առանց մաքսի պայմանագրերը և կօգնի աջակցել մեր առևտրային հարաբերություններին: Սա վստահություն կապահովի Միացյալ Թագավորությունում ավտոմոբիլային և պողպատի արդյունաբերության մեջ հազարավոր աշխատատեղեր ստեղծելու համար: Մենք այժմ անհամբեր սպասում ենք մոտ ապագայում Միացյալ Թագավորություն-Թուրքիա անհատական առևտրային համաձայնագրի շուրջ ածխատանքին»,- ասվում է նախարարության ղեկավարի հայտարարության մեջ:
Այս համաձայնագիրը կլինի առաջինն այն պահից, երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիության հետ կնքեց նոր առևտրային համաձայնագիր:
Սա նաև հինգերորդ խոշոր գործարքն է, որը երկրի առևտրի նախարարությունը կնքել է Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ համաձայնագրերից հետո:
Ընդհանուր առմամբ, հունվարի 1-ին Brexit-ին անցնելուն ընդառաջ, Մեծ Բրիտանիան առևտրային համաձայնագրեր է կնքել 62 երկրի հետ: