| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 6655 դիտում,
        
            6655 դիտում,  2 տարի առաջ - 2023-08-10 10:33
            2 տարի առաջ - 2023-08-10 10:33  
         
                
            «Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել: Ինչպես հայտնի է, ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ թե ովքեր են օգնելու Փամբուխչյանին նախընտրական և ընտրական գործընթացները համակարգելու հարցում, որոշված չէ:
Բանն այն է, որ, մի կողմից, քաղաքապետի ՔՊ թեկնածուն է փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն է կռիվ տալիս, ուզում է իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում:
Ավինյանը նպատակ ունի տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երևանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:
Թե վերջում ինչ ելք կունենա այս պայքարը, արդեն կորոշի Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: