Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար կենաց-մահու հարց է դարձել Երեւանում իշխանություն պահելը. անվտանգային ու մյուս բոլոր հարցերը թողած՝ ողջ ռեսուրսով լծվել են ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
Ինչպես հայտնի է, ՔՊ նախընտրական շտաբը ավագանու ընտրություններում գլխավորելու է Արմեն Փամբուխչյանը, որն այսօրվանից առանց աշխատանքի է մնում, քանի որ գլխավորած ԱԻ նախարարությունն այսօրվանից լուծարվում է. ՔՊ գլխավոր շտաբը Հյուսիսային պողոտայում է գտնվելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա էլ իշխանականների համար օրակարգային է շտաբի պետի տեղակալներ գտնելու հարցը, որոնք Արմեն Փամբուխչյանին կօգնեն նախընտրական քարոզարշավը կազմակերպելու եւ համակարգելու ծանր աշխատանքում: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները փորձում են գտնել մի թեկնածուի, որը կկարողանա հարկ եղած դեպքում ՔՊ-ականներին հավաքել շտաբում, ում խոսքը լսելի ու ազդեցիկ կլինի թիմում բոլորի համար:
Ինչպես մեր աղբյուրները փոխանցեցին՝ այս հարցում կարեւոր է հատկապես Տիգրան Ավինյանի «դաբրոն», որը շատ բծախնդիր է ամեն հարցում: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՔՊ-ում արդեն ավարտին կհասցնեն նախապատրաստական ողջ աշխատանքները ու կսկսեն քարոզարշավին պատրաստվել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում