|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ նախագահական ընտրությունների արդյունքներն ըստ տեղամասերի դիտարկելիս բավական ուշագրավ պատկեր է ստացվում.
ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի տեղակալների` Գալուստ Սահակյանի, Ռազմիկ Զոհրաբյանի, Արմեն Աշոտյանի, Տիգրան Սարգսյանի, Սուշեղ Լալայանի թաղամասերում ՀՀԿ նախագահն ընտրությունների արդյունքում պարտվել է: Նման ցուցանիշ է գրանցվել նաև ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի, առողջապահության նախարարների թաղամասերում:
Ս. Սարգսյանը պարտվել է անգամ հարազատ նախընտրական շտաբի պետի տեղակալների բնակության վայրերում տեղակայված ընտրատեղամասերում, ինչը վկայում է այն պարզ իրողության մասին, որ նա պարզապես թիմ չունի: Նրա շուրջ հավաքված են մարդիկ, որոնք պաշտոնի ձգտում ունեն: Ու քանի որ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է, մի կերպ նրան «հանդուրժում» են, մինչև նոր տեր գտնեն: