Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ում արդեն ձեռնամուխ են եղել քաղաքապետի տեղակալների խնդրի քննարկմանը. գրում է «Հրապարակը»:
Ըստ «կանոնակարգի»` առաջին տեղակալը պետք է լինի ՀՀԿ-ից: Առայժմ չի որոշվել, թե ով, սակայն թեկնածուների պակաս չկա: Հետաքրքիր է, որ մինչ այս մրցակցում էին Թոխմախի Մհերը` Դավիթ Սեդրակյանի, ու Սամվել Լիմինդրովիչը` դարձյալ Դավիթ, բայց Օհանյանի համար: Եթե Ալեքսանյանին հաջողվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին դարձնել տեղակալ` իր եղբորորդին կդառնա թաղապետ:
Սեդրակյանի որդուն ՀՀԿ-ում հակված չեն նշանակել առաջին տեղակալ, իսկ «շարքային» տեղակալ վերջինս չի ցանկանում: Երեկ «պարոն Թոխմախին» է զանգահարում «Հրապարակ»-ի լրագրողը: Հեռախոսը վերցնում է նրա «հեռախոսապատասխանատուն» և ասում՝ պարոն Սեդրակյանը Հայաստանում չէ, Անգլիայում չէ, նրա որդի Դավիթը չի ցանկանում տեղակալ դառնալ, որովհետև «ծով» զբաղմունք ունի:
Բիզնեսո՞ւմ՝ հարցրել է լրագրողը: Այո, նաև` բիզնեսում: Դավիթ Օհանյանը ևս չի ցանկացել խոսել, որովհետև «մեր պատճառով եկել-իրենց տուգանում են»: Խոսքն առնչվում է նրան, որ Մալաթիա-Սեբաստիայում անօրինական «սալյուտ» են խփել Տարոնի հաղթանակի առիթով. «Երբ մենք ոչ մի կապ չունենք, պարզապես մեր շտաբի կողքին հանդիսությունների սրահ է, ինչ-որ մեկի 70-ամյակն էին տոնում»:
Իսկ հնարավո՞ր է դա պատճառ դառնա, որ Դուք քաղաքապետի տեղակալ չդառնաք: «Ինձ հետ ոչ մեկն այդ թեմայով չի էլ խոսել»,- կրկնել է Դավիթ Օհանյանը, իսկ ՀՀԿ-ում չեն բացառել Դավիթի՝ տեղակալ դառնալը:
Չեն բացառել նաև, որ «շարքային» տեղակալ կարող է լինել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը: