Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեծագույն խանդավառությամբ պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին: Բոլորի աչքի առաջ ու առանց ավելորդ համեստությունների ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեւանցիների հետ հանդիպումների անվան տակ բացահայտ քարոզարշավ է իրականացնում կամ փորձում շոշափել մարդկանց տրամադրվածությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ՔՊ-ում արդեն անգամ Ավինյանի նախընտրական շտաբի պետի հավանական թեկնածուին են քննարկում: Մեր տեղեկություններով՝ նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է: Թեեւ ՔՊ-ի ներսում ոչ բոլորն են ընդունում հանգամանքը, որ հենց Թորոսյանը պետք է ղեկավարի Ավինյանի շտաբը, բայց կարծես համակերպվել են այդ մտքի հետ: Եվ, առհասարակ, թեեւ մեկ տարի ժամանակ կա Երեւանի ավագանու ընտրություններին, բայց իշխանականները մի քանի թեւի ու թիմի են բաժանվել եւ ներքին պայքար են տանում, թե ում խոսքը պետք է վերջինը լինի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի՝ վերին էշելոնի դեմքերն անում են հնարավորը, որ կարողանան իրենց ցանկալի անձանց ներառել ավագանու համամասնական ցուցակում: Այս օրերին, երբ հասարակությունը, շունչը պահած, ամեն պահի սպասում է, որ հակառակորդի հաջորդ արկը կարող է Երեւանի վրա ընկնել, իշխանականները քաղաքապետի ընտրության են պատրաստվում: Ի~նչ էլ սիրտ ունեն…
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում