Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Ներքաղաքական զարգացումներով պարտադրված»` Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը կոչ ուղղեց ազգին. «Երկիրը դարձել է երեք նախագահների կռվախնձոր: Իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական սուբյեկտները գործում են ազգային շահին անհարիր»:
Անդրադառնալով հայաստանյան ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրին` Դավիթ Հակոբյանը Դաշնակցության մասին ասաց, որ առաջնորդվում են «առաջ մորթիդ, հետո որդիդ» գաղափարախոսությամբ:
«Րաֆֆի Հովհաննիսյանի ճամբարը կրիայի նման իր տաշտակից գլուխը չի հանում եւ թաղված է անորոշության ու անհայտության գրկում»,- բնութագրելով «Ժառանգությանը» ասաց Հայաստանի գլխավոր մարքսիստը:
Իսկ ՀԱԿ-ը, նրա համոզմամբ, վերափոխված ՀՀՇ-ն է, որը քաղաքական գործընթացների արդյունքում դարձել է հանրապետականի աղախինը:
«Ելնելով պատմական եւ քաղաքական անհրաժեշտությունից, ազդարարում ենք «Ազգային ճակատ» նոր ալյանսի ձեւավորման մասին, որը ենթադրում է կուսակցականների եւ անկուսակցականների դաշինք»,- ազդարարեց Դավիթ Հակոբյանը` այդպես էլ չնշելով, թե դաշինքն արդեն անդամներ ունի՞, թե՞ ոչ:
«Հայեր, միաբանվե'ք»,- կոչ արեց մարքսիստը` խոստանալով նոր դաշինքի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել մեկ ամսից:
Դավիթ Հակոբյանը համոզված է, որ սեպտեմբերին արտահերթ ընտրություններ են լինելու, իսկ նոր դաշինքի ձեւավորումը կավարտվի հենց սեպտեմբերին: