Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր իմացա, որ անցյալ շաբաթ ապօրինաբար կալանավորված Գարիկ Գալեյանը ոչ միայն 44 օրյա պատերազմում զոհված մարտիկի հայր է, այլև ինքն էլ է նույն պատերազմում ծանր վիրավորվել (գլխում մինչև հիմա բեկորներ կան)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Պատերազմից հետո էլ 2 ինֆարկտ է տարել, 5 hատ (!!!) ստենտ ունի դրած։
Ըստ օրենքի այսպիսի առողջական վիճակում նրան կալանքի տակ պահելու իրավունք չունեն։
Երբ ասում եմ, որ Նիկոլը բռնապետություն է կառուցել, ինձ ասում են. «Դե չէ, այ ախպեր, ի՞նչ բռնապետություն, Նիկոլն էդքան չկա»։ Իրականում կա. բռնապետությունը հեչ պարտադիր չէ զանգվածային գնդակահարություններով լինի։
Այսօրվա «զարգացած» բռնապետները բռնաճնշումները շատ թիրախային են կիրառում։ Նույնիսկ հատուկ եզր կա դրանք նկարագրող. «խելացի բռնաճնշումներ» (smart repressions)։ Այսինքն այնպիսի բռնաճնշումներ, որ լայն հանրությունը դրանց մասին չիմանա, բայց բռնապետական ռեժիմին անհանգստացնող շրջանակները տեսնեն, վախենան, կաշկանդվեն։
Այդ «խելացի բռնաճնշումների» դեմ պայքարելու միակ ձևը չվախենալն է։ Չվախենալն ու զանգվածային հանրային աջակցությունը բռնաճնշումների թիրախում հայտնված բոլոր մարդկանց»,- գրել է նա։