Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մանթաշյանց» գործարարների միությունն ու Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել: Միջոցառմանը ներկա էին երկու կառույցների ղեկավարներ Վահրամ Միրաքյանը, Վահագն Համբարձումյանն ու բազում գործարարներ։ Համագործակցության նպատակն է ՝ օրենսդրական դաշտում բիզնես ոլորտի բարելավումը, ինչպես նաև առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելը։
Ըստ հուշագիր ստորագրող կողմերի ակնկալիքների, հասարակական երկու միավորումների համագործակցությունը նպաստելու է բիզնես ոլորտի բարելավմանը նաև այն պատճառով, որ այդ գործունեության մեջ ներգրաված են ոչ միայն գործարարներ, այլ նաև հարկային ոլորտի գիտելիքների մեծ պաշար ունեցող փորձագետներ, ովքեր նաև հաճախ մասնկացում են պետական մարմինների գործունեությանը։ Հուշագրի ստորագրումը լայն հնարավորություններ է ընձեռում և համագործակցության ակնկալիքները դարձնում ավելի շահավետ երկու կողմերի համար։
Նման համագործակցություններրը նոր մշակույթի հիմք են ստեղծում Հայաստանի գործարար դաշտի համար: Հուշագիրը ստորագրած կողմերը նշում են, որ իրենց փորձի և գիտելիքի համադրումը, ինչպես նաև երկրում դրական փոփոխություններ իրականացնելու վճռականությունն այն հիմքերն են, որոնք դրական արդյունքներ են բերելու ոչ միայն մանթաշյանականների ու Հաշվապահների Ասոցիացիայի անդամներիմ, այլև բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր մարդու համար: