|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր՝ ապրիլի 18-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը եւ Երեւանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Հուշագիրը ստորագրվել է կողմերի համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու նպատակով՝ հիմք ընդունելով մշակութային քաղաքականության եւ մշակույթի մասին բազմաբնույթ գիտելիքների փոխանակման անհրաժեշտությունը:
ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանն իր խոսքում ասել է, որ կողմերի առաջնային խնդիրը մշակութային քաղաքականության հիմնախնդիրների ուսումնասիրումն է եւ հեռանկարային ծրագրի մշակումը։
«Արցախն աչքի է ընկնում իր մշակութային ակտիվությամբ, բայց ժամանակակից գիտելիքի, մեթոդների, տեսլականի պակաս կա։ Մենք ուզում ենք կազմակերպել դասախոսությունների շարք, որի շրջանակներում Հայաստանի լավագույն մասնագետները հանդես կգան դասախոսություններով»,- ասել է Պետրոսյանը։
Մշակութաբանի խոսքով՝ Արցախում մարդիկ կարիգ ունեն մշակութային ինքնադրսեւորման․ «Ցանկացած հասարակության մեջ մարդու բավարարվածությունը նախ եւ առաջ չափվում է մշակութային սեփական ներուժի ցուցադրման եւ կիրառման աստիճանով, այլ ոչ թե մշակութային արժեքների սպառման աստիճանով։ Այդ իսկ պատճառով մենք ձեռնամուխ ենք եղել ապահովել արցախցիների մշակութային իրավունքը»,- ընդգծել է Պետրոսյանը։