կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-08 18:40
Քաղաքական

ԲՀԿ-ն, ՀՎ-ն և ԼՀԿ-ն Վանաձորում համագործակցության հուշագիր են ստորագրել

ԲՀԿ-ն, ՀՎ-ն և ԼՀԿ-ն Վանաձորում  համագործակցության հուշագիր են ստորագրել

2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, Լուսավոր Հայաստան

կուսակցության (10 մանդատ), Հայկական Վերածնունդ կուսակցության (5 մանդատ) և Բարգավաճ Հայաստան

կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել

Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային

կառավարում հաստատելու համար:

Հիմք ընդունելով ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողների պահանջը, ինչպես

նաև ելնելով Վանաձոր քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծման հրամայականից, Լուսավոր

Հայաստան կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը և Բարգավաճ Հայաստան

կուսակցությունը կնքում են համագործակցության սույն հուշագիրը պարտավորվելով`

ա. Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին միասնաբար պաշտպանել Լուսավոր Հայաստան

կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին

(ընդհանուր թվով` 18 մանդատ),

բ. Վանաձորի զարգացման հնգամյա ռազմավարական պլանը կառուցել արդյունավետ կառավարման

լավագույն սկզբունքների հիման վրա:

գ. Վանաձորում իրականացնել թափանցիկ, հաշվետու, մասնակցային կառավարում, ինչը կերաշխավորի

քաղաքի համաչափ զարգացումը, կբացառի կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունն ու շահերի

բախումը, կապահովի հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու

կիրառումը:

դ. Սույնով, նշված ուժերը, համամասնորեն ներգրավվում և ստանձնում են Վանաձոր քաղաքի

կառավարման պատասխանատվությունը՝

 Լուսավոր Հայաստան կուսակցությունն առաջադրում է քաղաքապետի թեկնածուին

 Հայկական Վերածնունդ կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի առաջին տեղակալի

թեկնածուին

 Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի տեղակալի թեկնածուին

ՏԻՄ մակարդակում ձևավորելով համագործակցության /մշակույթ՝ կողմերը պարտավորվում համատեղ ջանքերով գործել հանուն Վանաձորի զարգացման: