|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հարավային Կալիֆոռնիայի Ասորա-հայկական ասոցիացիան (AAASC) և ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հուլիսի 22-ին փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել երկուստեք հարաբերությունների խորացման և ինստիտուցիոնալացման նպատակներով։
Հուշագիրն ընդգծում է երկու համայնքների միջև պամական հարաբերությունները, համագործակցության և փոխըմբռնման կարևորությունը և համակողմանի համագործակցության ապահովումը։
«Փոխըմբռնման և համագործակցության հուշագրի ստորագրումը Հարավային Կալիֆոռնիայի Ասորա-հայկական ասոցիացիայի հետ հարաբերությունները կբարձրացնի ավելի խոր ինստիտուցիոնալ մակարդակի»,- նշել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը։
Հարավային Կալիֆոռնիայի Ասորա-հայկական ասոցիացիայի նախագահ Ռամոն Թեհշի խոսքով՝ այս հուշագիրը պաշտոնապես կամրացնի պատմական միությունը և կծառայի երկու համայնքների միջև կապերի ամրապնդմանը։

