|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այս շաբաթվա սկզբին Կիպրոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները ստորագրել են իրենց առաջին ռազմական համագործակցության համաձայնագիրը, քանի որ կղզին ձգտում է ամրապնդել հարաբերությունները Մերձավոր Արևելքի հարևան երկրների հետ: Հուշագիրը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարների տեսակամրջի ընթացքում. հայտնում է կիպրական ՊՆ–ն՝ հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպելու նաև դեմ առ դեմ, երբ հանվեն սահմանափակումները։
Համաձայնագիրը ներառում է հետագա համատեղ վարժանքների և օպերատիվ համագործակցության առաջարկներ: Ըստ «Ասոշիեյթիդ պրես» գործակալության՝ Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը գործարքն անվանել է երկու երկրների զինված ուժերի ռազմավարական հարաբերությունների նոր էջ:
Պետրիդիսը նաև նշել էց, որ վերջերս Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի հետ համատեղ MEDUSA ծածկագրով համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները համագործակցության հեռանկարների շոշափելի ապացույցն են: