Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարությունը վերականգնվեց. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված Հայկ Գրիգորյանը` անդրադառնալով Սյունիք մարզպետի որդու եւ թիկնապահի ազատ արձակման փաստին:
«Ես ի սկզբանե գիտեի, ես ի սկզբանե համոզված էի, որ Տիգրան Խաչատրյանը անմեղ է, որովհետեւ նա հարկադրված պաշտպանություն է կիրառել»,- ընդգծեց պատգամավորը:
Մեր դիտարկմանը, որ ինքնապաշտպանության դեպքում մարդուն մի քանի կրակոցով չեն սպանում, կարելի է, օրինակ, ոտքին կրակել, Գրիգորյանը կրկին շտապեց արդարացնել մարզպետի որդուն: «Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին, մթության մեջ, եւ, բացի այդ, այնտեղ խուճապ է եղել, եւ այդ խուճապի արդյունքում նման բան է եղել»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ չեն դադարում խոսակցությունները, որ Սուրեն Խաչատրյանն իր փոխարեն պատգամավոր է դառնալու, Գրիգորյանը պատասխանեց, որ հիմա նման բան չկա, խոսակցություն չկա, բայց որեւէ բան բացառել, իհարկե, չի կարող: